Շուրջ 20 օր արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանն ի՞նչ է մտածում իր երկրի ու ժողովրդի մասին այս օրերին։ Ինչպե՞ս է կարողանում հանգստանալ, երբ այսքան խնդիրներ են կուտակված մեր երկրում։
Կասեք՝ իբր որ աշխատում են, այդ խնդիրները պակասո՞ւմ են։ Համաձայն եմ, բայց միեւնույն է՝ անհնար է հանգիստ խղճով մեկնել հանգստանալու կամ բուժվելու, երբ երկրումդ բողոքի ցույցեր են, թանկացումներ, արտագաղթ, մեկը մյուսից ապաշնորհ պաշտոնյաներ եւ «հաբռգած» օլիգարխներ։
Դա նույնն է, որ տանը մի դյուժին չար երեխաներ, հիվանդ կեսուր ու խմող ամուսին ունենաս, այդ ամենի վրա թքես ու գնաս ընկերուհուդ տուն։ Իրենց հերն էլ անիծած՝ թող կոտորվեն։ Հայ կինը, օրինակ, այդպես երբեք չի մտածում։ Հակառակը՝ իր լուծը հնազանդորեն քաշում է, փորձելով իր աշխատանքով, հեզությամբ, իր նվիրվածությամբ օրը մի, թեկուզ շատ փոքրիկ, խնդիր լուծել։
Ինչո՞ւ են երկրի պատասխանատվությունն իրենց ուսերին առած մեր պաշտոնյաներն այսքան ապաշնորհ, այսքան անտարբեր, այսքան ինքնավստահ։ Մի՞թե կարծում են, թե խնդիրներն ինքնիրեն են լուծվելու, կամ արտագաղթն ինքնիրեն կանգնելու է։ Էքստրեմալ լուծումևեր, արտակարգ քայլեր անելու փոխարեն հանգստանում են։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Այդ մարդու ինտելեկտուալ կարողությունը այդքանն է ,երբ մարդը իրավիճակից գլուխ չի հանում, այո գնում է հարևանի տուն, իրականությունից կտրվելու համար, կամ ինչպես ասում են նրա ինտելեկտուալ կարողությունների սահմանը երկիր կառավարելու համար բավարար չէ /մեղմ ասած/, այն բավարար է միայն կլանային համակարգ ստեղծելու համար, որը և մեծ հաջողությամբ ստեղծել է: