Նստացույցի մասնակիցներին աջակցող Միհրան Մելքոնյանը, ով արդեն 17 օր գիշերում է քաղաքապետարանի դիմաց, ականատես է եղել, թե ինչպես են կեսգիշերից հետո անհայտ քաղաքացիները ելումուտ անում քաղաքապետարան:
Նրա պատմելով, կեսգիշերից հետո նախօրեին էլ շորտիկով մի երիտասարդ է քաղաքապետարան մտել, ու քաղաքապետարանի դիմաց հսկող ոստիկաններից ոչ մեկ չի խոչընդոտել. «Գիշերվա 4-ին ազատ ելումուտ են անում քաղաքապետարանում»: Նա ասաց, մի դեպք էլ եղել է, երբ քաղաքացին կեսգիշերին լրագրող է ներկայացել, նոր մտել քաղաքապետարան:
Միհրան Մելքոնյանի խոսքերով, քաղաքապետարանի դիմաց մեքենան սխալ կայանած անհայտ քաղաքացին, որը իրեն հարվածել ու «տուզիկ» է անվանել, նույնպես կեսգիշերից հետո էր քաղաքապետարան այցելում, ում, Միհրանի պատմելով, ոստիկանները ուղեկցեցին քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ Միհրան Մելքոնյանը Ոստիկանությունում այդ առթիվ հաղորդում է ներկայացրել: Նա դեռ չի պարզել, իրեն «տուզիկ» անվանած քաղաքացին քաղաքապետարանի աշխատակի՞ց էր, բայց ֆիքսել է մեքենայի համարը. «Գործը ընթացքի մեջ է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
այս միջադեպի հետ կապված https://www.youtube.com/watch?v=C3NlWsZyNcs կարող եք օգտագործել այս հղումը