Իրկուտսկ քաղաքի գիշերային ժամանցային վայրերում ոստիկանության ստուգումների ժամանակ թմրանյութի ազդեցության տակ գտնվելու համար Հայաստանի քաղաքացի է տուգանվել, ինչպես նաև հայտնաբերվել են Ռուսաստանում ապօրինաբար ապրող և աշխատող գաղթյալներ: Հաղորդում է «Իրկուտսկ մեդիա» լրատվական գործակալությունը:
Գիշերային ստուգումների ժամանակ 23 հոգի բերման է ենթարկվել, այդ թվում՝ Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանցից ութը բժշկական հետազննություն են անցել՝ պարզելու, թե արդյոք թմրանյութեր օգտագործել են:
1989թ. ծնված Հայաստանի քաղաքացու դեմ վարչական արձանագրություն է կազմվել` հասարակական վայրում թմրանյութի ազդեցության տակ գտնվելու համար, որի համաձայն նա պետք է վճարի 5000 ռուբլի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ