Երկու օր առաջ Վանի ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ չորս քաղաքացիների, որոնցից մեկը «Ա1+»-ի լրագրողն էր։ Հայաստանցիները, որոնցից մեկը` կին, Վանում էին իբրեւ զբոսաշրջիկներ։ Պատճառը եղել է այն, որ «Ա1+»-ի լրագրողը երկրաշարժից վերականգնված շենքերը նկարահանելիս, նկարահանել է նաեւ ոստիկանական սպաների բնակատեղին՝ առանց իմանալու, թե ինչ շինություն է այն։ Պարզվում է, որ այն նկարահանել չի թույլատրվում։
ՀՀ քաղաքացիներին հարցաքննել են հակա-ահաբեկչական ծառայության աշխատակիցները, որոնք նաեւ մոտ 3 ժամ ուսումնասիրել են տեսանյութը։ Ապա տեղափոխել են զինվորական ոստիկանություն, որտեղ ՀՀ քաղաքացիները մնացել են եւս մեկ ժամ։
«Ա1+»-ի լրագրողը պատմում է, որ դրանից հետո ոստիկանները ներողություն են խնդրել, իրենց տարել են այն վայրը,որտեղից բերման էին ենթարկել ու նույնիսկ օգնել շարունակել նկարահանումները։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ