Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փոխարտգործնախարար․ «Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը»

Օգոստոս 12,2013 20:11

Armradio.am

2008 թվականի ռուս- վրացական պատերազմը բացասաբար ազդեց Հայաստանի տնտեսության վրա, սակայն անցած հինգ տարիներին Հայաստանը նշանակալի քայլեր է կատարել Եվրամիության հետ հարաբերություններում, գրում է commonspace.eu- ն, որի թղթակից Ջոզեֆ Ուրսոն օգոստոսի 5- ին Երեւանում հանդիպել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ եւ զրուցել տարածաշրջանային զարգացումների մասին։

 

Ռուս- վրացական հարաբերություններն ու Հայաստանը

Փոխնախարար Քոչարյանը նշել է, որ Հայաստանի հետ առեւտրաշրջանառության մեծ մասն անցնում է Վրաստանով՝ 75- 80 տոկոսը եւ միայն մնացած 20- 25 տոկոսն է իրականացվում Իրանում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրականացրած շրջափակման պայմաններում կարեւորելով աբխազական երկաթուղու շահագործումը՝ Շավարշ Քոչարյանը նշել է, որ դա կախված է ոչ թե Հայաստանից, այլ Վրաստանից, Աբխազիայից եւ Ռուսաստանից։

«Մենք ցանկանում ենք, որ երկաթուղին բացվի, սակայն դա հիմնականում կապված է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններից։ Բոլոր կողմերն էլ գիտեն, որ Հայաստանը շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ»,- ասել է նա։

 Հայաստանը, ԵՄ- ն եւ Ռուսաստանը

Խոսելով ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի եւ Խորը եւ համապարփակ առեւտրի ազատ գոտու համաձայնագրի ու Մաքսային միության միջեւ ընտրության մասին՝ Շավարշ Քոչարյանը փաստել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Մաքսային միությանն ավելի շատ երկրների միանան, «նրա համար կարեւոր է, որպեսզի Ուկրաինան եւ Հայաստանը, գոնե հայտարարեն, որ ցանկանում են այդ միության մաս կազմեն»։ Սական, ըստ փոխնախարարի, խնդիրն այն է, որ Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացման պայմանագրի ստորագրմանը։

Միաժամանակ նա նշում է, որ «սա չի խոսում նրա մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը թեքվում է ավելի շատ ԵՄ կամ Ռուսաստան, այլ ցույց է տալիս, որ Հայաստանը տեսնում է իր տնտեսության զարգացման համար մեկից ավելի հնարավորություններ»։

Հայաստանի փոխարտգործնախարարը խոստովանել է, որ Ռուսաստանը գտնվում է Հայաստանի անվտանգության ոլորտում, այն դեպքում, երբ Ասոցացման համաձայնագիրը՝ տնտեսական ոլորտում։ «Սա չի հակասում մեկը մյուսին։ Անվտանգության առումով Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ անդամ ենք։ Սակայն մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ- ի հետ։ ՀԱՊԿ անդամներից միայն Հայաստանն է ՆԱՏՕ- ի կազմում աշխարհի տարբեր մասեր իր խաղաղապահ ուժերն ուղարկել։ Սակայն մենք երբեք չենք ասել, որ ցանկանում ենք ՆԱՏՕ- ի անդամ դառնալ։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

 

Հարցազրույցի մանրամասները՝ Հայաստանի Հանրային Ռադիոյի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031