Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի նախագահի բարեկամուհին դարձավ Րաֆֆու անվան դպրոցի լիարժեք տնօրեն

Օգոստոս 12,2013 19:43

Այսօր Գյումրու Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում տեղի է  ունեցել տնօրենի թափուր պաշտոնի համար  հայտարարված մրցույթ, որին միայն  մասնակցել է Պետական  եկամուտների կոմիտեի  նախագահ Գագիկ Խաչատրյանի բարեկամուհին` Արմինե Սուքիասյանը, ու հաղթել է մրցույթում: Դպրոցի կառավարման խորհրդի  8 անդամներից ներկայացել են 6-ը, ովքեր  փակ, գաղտնի քվեարկությամբ իրենց ձայնը տվել են  միակ թեկնածուին:

9fcb7afdb5124e408cbb91db4a4720b7

Նշենք, որ  Շիրակի մարզպետարանը արդեն  մեկ տարի է` տարբեր լրատվամիջոցներով այս  դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր  հայտարարում, սակայն ոչ մեկը չէր մասնակցում, նույնիսկ Գագիկ Խաչատրյանի բարեկամուհին: Բանն այն է, որ այս տիկինը չուներ համապատասխան  լիցենզիա դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար, լիցենզիան հանելուն պես, մասնակցեց ու հաղթեց մրցույթը: Նշենք նաեւ, որ Արմինե Սուքիասյանը 2012 թվականի մարտ ամսից այս դպրոցի տնօրենի պաշտոնակատարն է:

Ի դեպ, այս դպրոցը կառավարելն ամենեւին էլ հեշտ չէ, այստեղ մի ժամանակ տնօրեն էր մանկագիր Հակոբ Մուշը, որի օրոք էլ կոլեկտիվը պառակտվել էր երկու մասի, ու դպրոցը հայտնվել էր  լրագրողների, ոստիկանության եւ շտապօգնության մշտական ուշադրության կենտրոնում: Բանը հասել էր նրան, որ  սեպտեմբերի 1-ին, նոր ուսումնական տարի նշելու փոխարեն, ուսուցիչների մեծ մասը հացադուլ էր հայտարարում` պահանջելով Մուշի հրաժարականը: Հակոբ Մուշից հետո այստեղ տնօրեն ընտրվեց ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը` Գայանե Մելոյանը, ով սակայն 5 տարի ղեկավարելուց հետո 2012 թվականի մարտ ամսին լքեց հայրենիքը: Նա փաստորեն տեղ ազատեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ԲՀԿ-ական բարեկամուհու  համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Խայտառակություն է, ստացվում է էդ տնօրինուհու գլխավոր որակը և բրենդը՝ՊԵԿ-ի նախագահի բարեկամուհի լինելն է?

  2. Ettentcchi says:

    Հանրակրթության մասին օրենքում առաջարկում եմ փոփոխություներ մտցնել, հիմնական դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, պահակներին, հավաքարարներին նշանակում է համապատասխան մարզպետը, Երևանում քաղաքապետը, իսկ ավագ դպրցներինը` ԿԳ նախարարը: Գոնե օրենքը չի խաղտվի, ով կարող է հաշվել և ասել թե ՀՀ դպրոցների տնօրենների թափուր տեղերի մրցույթներից քանիսում են մեկից ավելի թեկնածուներ եղել, կամ ուսուցչի թափուր տեղերից քանիսում է մեկից ավելի թեկնածուներով մրցույթ անցկացվել: Խայտառակություն է դպրոցները վերածել են իրենց բարեկամուհիների, սիրուհիների ժամանցի վայր և այս խայտառակ վիճակը ինչքան է շարունակվելու:

  3. Արտաշես ակտիվիստ says:

    Հետաքրքիր ա Աշոտյան Արմենչիկը Պեկ-ի Գագոյի ինչինա նայել, որ մե թեկնaծուով մրցույթ ա թույլատրել, հաստատ, էդ բարեկամուհին թույլիկ մի բա ա եղել, որ վաղեցել են որևէ մեկին հետը թողնեն մրցելու, որ հանկարծ էն մեկը չանցնի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031