«Իտալիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Մենք համոզված ենք, որ երկարատեւ հակամարտությունները ոչ ոքի շահերից չի բխում», – ասել է Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան օգոստոսի 11-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է «Ազերնյուզ» թերթը:
Նա նշել է, որ Իտալիան կզբաղվի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջազգային նորմերին համապատասխան, լուծումներ գտնելով:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհնար է գտնել միակողմանի լուծումներ: Անհրաժեշտ է, որ այն լինի միջազգային նորմերի վրա հիմնված լուծում», ասել է Լետտան:
Նա ընդգծել է, որ հաջորդ տարվա երկրորդ կեսին Իտալիան է գլխավորելու Եվրոմիությունը. «Մենք քրտնաջան աշխատելու ենք, որպեսզի միջազգային մակարդակով նոր լուծումներ գտնենք նմանատիպ հակամարտությունների համար», – ասել է վարչապետը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ