Լրահոս
Օրվա լրահոսը

Analitika. «Անժելա Էլիբեգովա. Բաքվի «սեւ ցուցակ»-ում Արցախ այցելած 10 հազարավոր մարդկանցից ընդգրկված են 335-ը»

Օգոստոս 12,2013 18:37

Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի հանգուցյալ նախագահի հուշարձանի շուրջ աղմուկ է բարձրանում, «Անալիտիկա» լրատվականի հետ հարցազրույցում խոսելով Վոլգոգրադում Հեյդար Ալիեւի հուշարձան տեղադրելու առիթով տեղի բնակիչների բարձրացրած դժգոհության մասին՝ ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Մենք լավ ենք հիշում հայ համայնքի շնորհիվ Մեքսիկայում Ալիեւի հուշարձանն ապամոնտաժելու պատմությունն ու նվազ աղմուկ բարձրացրած նմանատիպ հուշարձանի ապամոնտաժումը Կանադայում: Դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները որոշեցին ռիսկի չդիմել ու փոխեցին ռազմավարությունը՝ Վաշինգտոնում հուշարձանը տեղադրեցին իրենց դեսպանատան տարածքում: Այդպիսի նախանձելի համառությունը երկու խնդիր է լուծում. երկրից դուրս իշխանական համակարգի օրինականությունը եւ Ադրբեջանը ճանաչելի դարձնելը», – ասել է քաղաքագետը:

Հարցին, թե ինչո՞ւ ծախսել միլիոնավոր դոլարներ ամեն երկրում մի հուշարձան տեղադրելու համար, երբ կարելի է այդ միջոցներն ուղղել Ադրբեջանի քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու վրա, Էլիբեգովան ասում է, որ Ադրբեջանի քաղաքացիներն էլ են այդ հարցը տալիս, քանի որ այդ նախագծերն իրականացվում են այդ քաղաքացիների հաշվին, որոնց ոչ էլ հարցնում են՝ արդյո՞ք իրենց պետք է «մեծ առաջնորդի» հուշարձաններ երրորդ երկրներում. «Եվ ինչո՞ւ հենց Հեյդար Ալիեւի հուշարձանները, այլ ոչ թե, օրինակ, Բաքվի զբոսաշրջային վայրերի: Ի վերջո` զբոսաշրջիկներին գրավելու տեսանկյունից դա ինչ-որ կերպ արդարացված կլիներ: Բայց այստեղ պետք է մի հանգամանք հաշվի առնել՝ առաջին կարգի խնդիր լուծելը՝ իշխանական համակարգի օրինականացումը եւ այդ երկրների աջակցությունը ստանալը, որտեղ Ադրբեջանի միլիոնների ներդրումները կարող են ազդել տնտեսության վրա: Դրա փոխարեն Ադրբեջանը պետք եղած դեպքում՝ քննադատական զեկույցների կամ արտաքին քաղաքական կարեւոր խնդիրների լուծման ժամանակ, իր համար բարենպաստ ձայն կստանա»:

Խոսելով Ադրբեջանի իմիջի մասին Էլիբագովան ասում է, որ շատ հանգամանքներ են բացասաբար ազդում դրա վրա՝ «եւ՛ երկրի ներսում ճնշումները, եւ՛ պաշտոնական անձանց ռազմատենչ հայտարարությունները, եւ՛ միջազգային ցուցանիշներում վերջին տեղերում գտնվելը»:

«Հեյդար Ալիեւի արձանը Ադրբեջանի վարչակարգի վարկանիշային ռիսկերի շղթայում ընդամենը մեկ դրվագ է: Միջազգային ասպարեզում ձախողման ամենաթարմ օրինակը արտգործնախարարության «սեւ ցուցակն» է: Այն հրապարակվել է նախագահական ընտրություններից առաջ, ամենայն հավանականությամբ, վարկանիշը բարձրացնելու նպատակով, սակայն ճիշտ հակառակ ազդեցությունն է ստացել: Առաջին հերթին վերջին 20 տարիներում Արցախ այցելած 10 հազարավոր մարդկանցից այնտեղ ընդգրկվել են 300-ից փոքր-ինչ ավելի մարդ (335): Երկրորդ՝ ցուցակը կազմվել է թափթփված եւ սխալներով: Երրորդ՝ այս թեման շրջանառության մեջ դնելով՝ բազմաթիվ մարդիկ հետաքրքրվել են թեմայով եւ որոշել են այցելել ԼՂՀ: Երբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը ներկայացրել են մի շարք իրավական բնույթի հարցեր, մամուլի ծատայությունից ստիպված էին արդարանալ՝ ասելով, որ ցուցակը «ճկուն» է ու հնարավոր է դուրս գալ դրանից՝ ադրբեջանական կողմին ներողություն խնդրելով: Բայց դա լուրջ չէ», – ասել է ուկրաինացի քաղաքագետը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031