Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Սարգիս»-ի մերձակա գետնանցումում երկաթներ ու քարեր են կախված

Օգոստոս 12,2013 18:22

Այս օրերին վերանորոգվում է «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարեւանությամբ գտնվող գետնանցումը, որը սպասարկում է Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոցի պողոտա փողոցները: Գետնանցումի որոշ հատվածներ, բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, խիստ վտանգավոր են դարձել անցորդների համար: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայի` «Փակ շուկայի» ուղղությամբ, անցումի մուտքին երկաթներ ու քարեր են կախված, որոնք հասնում են մինչեւ գետնին: Բարեկարգվող հատվածները պաստառով առանձնացված չեն, վտանգի մասին նախազգուշացնող որեւէ ցուցանակ էլ բարեկարգող ընկերությունը չի դրել: Անցումի այդ հատվածը ուշ ժամերին չի լուսավորվում: Եթե ցերեկային ժամերին վտանգը քիչ թե շատ տեսանելի է ու մարդիկ շրջանցում են ժանգոտ երկաթները, ապա, ուշ երեկոյան, փողոցի լույսերն էլ մարելու դեպքում, վտանգն անխուսափելի է.  անցորդները կբախվեն ցցված երկաթներին ու կախված քարերին:

ancum-1

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ո՞ր ընկերությունն է ստանձնել գետնանցումի վերանորոգման աշխատանքները: Հարցրել էինք նաեւ, թե անցման այն հատվածները, որոնք մարդկանց համար վտանգ են ներկայացնում, ինչո՞ւ գոնե մասամբ չեն պաստառապատվում, կամ ինչո՞ւ նախազգուշացնող նշաններ չեն դրվում:

Քաղաքապետարանի  շինարարության եւ բարեկարգման վարչությունից մեր հարցերին ի պատասխան փոխանցեցին, որ նշյալ գետնանցումի բարեկարգումն իրականացնում է «Վիտեք» ընկերությունը եւ որ առանց զգուշացնող նշանների աշխատանքներ կատարելը շինարար-կառուցապատողի բացթողումն է:
«Հենց հիմա զանգեցին կառուցապատողին եւ զգուշացրեցին, որ նշանները տեղադրեն»,-հայտնեցին քաղաքապետարանից:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031