«Ֆորում» իրավունքի կենտրոնի տնօրեն Տիգրան Տեր-Եսայանը պատասխանելով Atavot.am-ի հարցին՝ անհրաժեշտություն կա՞ր նման օրինագծի, որը օրերս տարածեց ՀՀ ոստիկանությունը, կապված ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողներին տուգանելու հետ, ասաց՝ «Բարդ հարց եք տալիս,
ըստ էության՝ ոչ, սակայն, կարծում եմ, մի շարք այլ նախագծեր էլ վերանայման ենթակա են: Օրենքը պետք է արդիական լինի, համահունչ լինի կենցաղին: Ինքնանպատակ չէ օրենք ընդունելը»:
Դիտարկմանը, գուցե սա արվեց Ռուսաստանին հաճոյանալու համար, քանի որ այդտեղ ընդունել են նման նախագիծ, Տեր-Եսայանը նշեց, թե փոքր պետությունները միշտ փորձում են համեմատվել:
Հարցին՝ շուտով ասոցացման պայմանագիր ենք ստորագրելու, արդյոք սա մեզ պետք կգար, գուցե դրա համար էր արվում, Տեր-Եսայանը ասաց. «Տարիներ առաջ մի շարք նախագծեր ընդունվեցին, որոնք փորձում էին Եվրոպական արժեքներին համահունչ լինել, հետո պարզվեց, որ մենք պատրաստ չենք դրան: Այսինքն՝ ինչ որ ներկայացվում է մեզ, փորձում ենք այն ընդունել: Բայց Եվրամիության մի շարք պետություններ նման օրենքներ չեն ընդունում ու վերապահմամբ են վերաբերվում դրանց՝ հաշվի առնելով իրենց ազգային ավանդույթները: Երեւի մեր ազգի փոքրությունից է, որ մենք միշտ պատրաստ ենք ամեն ինչ ընդունել: Օրենքներ ընդունելը՝ դա մի խնդիր է, մյուսը՝ կյանքում այդ օրենքները գործելու խնդիրն է»:
Կարդացեք նաև
Տեր-Եսայանը գտնում է, որ եթե այդ նախագիծը ընդունվեր, ապա այն կկիրառվեր, քանի որ շատ օրենքներ կան, որ կիրառվում են, բայց ամրագրված չեն՝ «Ափսոսում եմ, որ հասարակական քննարկում չի լինում, թեման շատ խուճուճ է, իսկ շատ օրենքներ ընդունվում են հենց հասարակական քննարկումների ժամանակ: Բայց այսօր մեր պատգամավորներից շատերը օրենքներ են ընդունում ու իրենք էլ դրանից տեղյակ չեն լինում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ