Այսօր մեկնարկած «Բազե» երիտասարդական հավաքի ընթացքում բազեական երիտասարդները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում բազում խնդիրների շարքում բարձրացրին նաև ՀՀ պետական բուհերում վարձավճարների թանկացման հարցը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ ասաց հետևյալը. «Իրավունք չունենք այս հարցում ուղղակիորեն միջամտելու բուհերին: Դա կարող ենք անել միայն օրենքի միջոցով: Ուստի հրավիրում ենք մասնակցեն օրենքի նախագծի մշակմանը: Կառավարման սկզբունքը պետք է նույնը լինի, մրցակցության հավասար պայմաններ պետք է ապահովվեն: Սա պետք է լինի օրենսդրորեն կարգավորվող, ոչ թե վարչական լծակներով կարգավորվող հարց: Հրավիրում ենք ձեզ երկխոսության, երևում է, որ պարոն Աշոտյանին առաջարկում եք լսումներ, լավ կլինի, որ գրավոր շարադրեք ձեր պահանջները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ