Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորն ու ՌԴ նախագահը նույն կարծիքն ունեն

Օգոստոս 12,2013 18:16

«Ես էլ ձեզ նման հպանցիկ ինֆորմացիա ունեմ, որ ՌԴ-ի առանձին հատվածներում, առանձին մարդիկ, առանձին ուժեր, անկարգություններ են իրականացնում: Այդ երկիրը բազմազգ երկիր է եւ ես չեմ պատկերացնում, որ եթե այդ երկրում «հրդեհ» սկսեն, ինչի՞ կհասնի այդ երկիրը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ում ապօրինի ներգաղթյալների դեմ սկսված պայքարին, որից տուժում են նաեւ մեր հայրենակիցները, ասաց իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նկատենք, որ 1in.am կայքի փոխանցմամբ, խնդիրների առջեւ են կանգնում նաեւ այն մարդիկ, ովքեր ՌԴ-ում աշխատելու կամ ապրելու իրավունք ունեն: Նրանց եւս արտաքսում են իրենց երկրներ, կամ էլ տեղավորում հատուկ վրանային ճամբարներում,  անմարդկային պայմաններ են տիրում: Օրերս, մասնավորաբար, Հայաստան է արտաքսվել 70 մարդ, ովքեր աշխատում էին Սամվել Կարապետյանի՝ Կալուգայում գտնվող օբյեկտներում:

ՀՀԿ-ական պատգամավորը համառորեն չընդունեց, որ դա ՌԴ իշխանությունների կողմից իրականացվող հատուկ քաղաքականություն է. «Այնտեղ էլ, հավանաբար, կան ուժեր, որոնք ուղղորդվում են նացիոնալիստական նկրտումներով: Դա ռուս ժողովուրդը չի: Այդ երկրում գոյություն ունեն նման ուժեր, որոնց նկատմամբ, ես համոզված եմ, որ ՌԴ իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ թեկուզ հենց իրենց երկիր անվտանգության ու ապահովության խնդրից ելնելով, որ այդ ուժերը չկարողանան իրենց քաղաքականության ուղղությունն իրականացնել»:

Մկրտիչ Մինասյանը հիշեցնում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ՌԴ նախագահը արտահայտեց նույն տեսակետը, ինչին որ ՀՀԿ-ական պատգամավորն է. «Ինքն ընդունում է, որ իր երկիրը բազմազգ է ու եթե այդ բազմազգ երկրում սկսվեց շովինիստական, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների քաղաքականություն՝ դա սկիզբն է վերջի: Սա է այդ երկրի ղեկավարի կարծիքը: Մնացածը՝ ընդամենը կարող է էմոցիաներ են, ժամանակավոր բռնկումներ են, որոնց ես էլ տեղյակ չեմ, բայց դրանք ուշ թե շուտ պիտի մարեն, որովհետեւ այդ երկրին էլ ձեռնտու չեն: Հիշենք, որ դա Ռուսաստանն է , որտեղ գրեթե կեսն այլ ազգերի ներկայացուցիչներ են եւ ոչ թե ռուսական կայսրությունը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Դե Մկրտիչ Մինասյանը ուրիշա էլի տեսաք ոնց է գլխի ընկել, որ ռուսաստանը չի այլ առանձին անհատներ են հետևաբար մեր երկրից արտագախթը դեպի ռուսաստան պետք է ուժեղացնել, և մի անգամ մտքով չանցավ ասի ախր մեր ժողովուրդը ինչ գործ ունի ռուսաստանում, դե ասենք իրենք են գործուղել ետ երկիր ոնց ասեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031