Լրահոս
Օրվա լրահոսը

19 -ամյա տղան հայտարարել է, թե զինծառայողը իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

Օգոստոս 12,2013 17:46

«Փաստինֆո». Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի զինծառայողի կողմից  սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ սուտ մատնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նախաքննական մարմինը Ստեփանավանի բնակիչ, 19-ամյա  Միրզոյանին մեղադրանք է առաջադրել 2012թ. հոկտեմբերի 19-ին Հադրութի ՌՈ բաժանմունքի Մեխակավանի ՌՈ հենակետում կեղծ հայտարարություն տալու համար,  թե16 տարեկան հասակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` ներկայումս ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող  Հայրապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Միրզոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 – րդ հոդվածի 2 մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  հրամանատարության հսկողության հանձնելը:

Ի դեպ հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031