Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ «Տաք ջրում» երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության գործից. ՀՔԾ-ն մեղմել է Ճանապարհային ոստիկանի մեղադրանքը

Օգոստոս 12,2013 17:30

Ճանապարհային ոստիկան, 24-ամյա Վահագն Համբարձումյանին  և նրա ընկեր Սասուն Աբրահամյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը: Այդ մասին «Փաստինֆո»-ին  տեղեկացրեց  ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Նշված երիտասարդները 2013 թվականի օգոստոսի 4-ին 13-ամյա աղջկան նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր», որտեղ, ըստ մեղադրանքի, նրան ենթարկել սեռական ոտնձգության։

Ի սկզբանե, քրեական գործը հարուցվել էր բռնաբարության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից անչափահասի բռնաբարություն  և հենց այս հոդվածով նախատեսված արարքը կատարելու կասկածանքով էլ Համբարձումյանն ու Աբրահամյանը ձերբակալվել էին, սակայն մեղադրանք առաջադրելիս հատուկ քննչական ծառայությունը մեղմել է դիրքորոշումը, և բռնաբարության փոխարեն մեղադրանք առաջադրել  սեռական հարաբերություն ունենալու համար։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը նախատեսում են մինչեւ 10 տարվա ազատազրկում, իսկ 141-րդ հոդվածը՝ տուգանք կամ առավելագույնը ազատազրկում 2 տարի ժամանակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031