Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումի» շուկայի առեւտրականներ. «Ձմերուկն ու սեխը կրկնակի թանկացել են» (Տեսանյութ)

Օգոստոս 12,2013 17:24

Գյուղմթերքների վաճառքով զբաղվող առեւտրականների խոսքերով, գյուղացիները սկսել են քիչ ցանել, այդ պատճառով էլ եղած բերքը թանկ է վաճառվում

Rima Margaryan«Թանկացումներ այս տարի համարյա չեն եղել, միշտ էլ սենց գներ են եղել: Մեր վրա շատ թանկ ա նստում ջրի ու հողի հարկերը: Նախօրոք վճարում ենք ջրի համար, սակայն օր է լինում, որ ջուր չենք ունենում մթերքը փչանում ա, մենք էլ չենք կարողանում վաճառել: Ստիպված էժանով հանձնում ենք»,-այսօր «Գումի» շուկայում Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ռիման (լուսանկարում) , որը շուկայում ծիրան, սալոր, խնձոր էր վաճառում:

Առեւտրական կնոջից հետաքրքրվեցինք, թե ինչու է գյուղմթերքը թանկացել: Պատճառն, ըստ գյուղացի առեւտրականների, բացի հողի, ջրի հարկերից ե’ւ կարկուտն է, ե’ւ այն որ գյուղացիները սկսել են քիչ վար ու ցան անել:

Կանաչի վաճառող կանանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Վաճառքից ստացված գումարն անգամ կիսով չափ չի կարողանում հատուցել այն աշխատանքը, որը մենք անում ենք ողջ տարվա ընթացքում: Բայց սուպերմարքեթները մեզնից էժան գնում են եւ ավելի թանկ վերավաճառում, չնայած սրան, մենք ավելի քիչ հաճախորդներ ենք ունենում, քան խանութները:Միայն մեր չարչարանքն է մնում, դրա համար շատերը գերադասում են էլ չցանել»:

shuka 1 shuka

Մեզ հետ զրույցում որոշ առեւտրականներ էլ գտնում էին, որ անցած տարվա համեմատ, էական թանկացումներ չեն եղել: «Գումի» առեւտրականները վստահեցրին, որ, օրինակ` լոլիկն ու կարտոֆիլը չեն թանկացել. նույն գնով են վաճառում` ինչ անցած տարի, փոխարենը, կրկնակի թանկացել են ձմերուկն ու սեխը: Եթե անցած տարի ձմերուկի մեկ կիլոգրամը օգոստոսին չի գերազանցել 100 դրամը, ապա այս տարի այն արժե 200 դրամ. «Ձմերուկի ու եմիշի թանկացման միակ պատճառն այս տարվա կարկուտն ա: Ձմերուկի գինը թանկացել ա 100 %-ով: Բոլորը ձմերուկը բերում են Արմավիրից, իսկ այս տարի կարկուտն Արմավիրում մեծ քանակությամբ ձմերուկի դաշտեր ավիրել ա»,- ասաց սեխ ու ձմերուկ վաճառող տղամարդը:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031