Hayeli.am-ը լուր է հրապարակել, թե EMPYRAY ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը ընդմիշտ հեռացել է Հայաստանից ու ցանկություն ունի ԱՄՆ-ում հաստատվել:
EMPYRAY ռոք խմբի անդամներից Գիսանե Պալյանը լուրը հաստատելով՝ Aravot.am-ին ասաց. «Սարգիսը անձնական նկատառումներից ելնելով է գնացել, ու չէինք ուզենա իր անունից մեկնաբանություններ անել: Ինքը հետագայում կապի մեջ կլինի եւ կխոսի այդ մասին»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իսկ ինչպե՞ս է EMPYRAY-ը գործելու՝ առանց Սարգիս Մանուկյանի: «Խումբը չի դադարելու իր գործունեությունը, լուրջ ծրագրեր ունենք, օրերս հանդես կգանք հայտարարությամբ՝ կամ ֆեյսբուքյան մեր էջի, կամ ԶԼՄ-ների միջոցով»,-հայտնեց Գիսանե Պալյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արտաշես Ստամբոլցյանի
Ափսոս: Հուսանք, որ իսկապես անձնական նկատառումներից ելնելով է գնացել Սարգիսը: Այն եզակի սոլիստներից է, ով երբեք չի խուսափել իր հստակ եւ սուր կարծիքն արտահայտել հատկապես քաղաքական ու սոցիալական թեմաներով: