Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանի մեկնաբանությունը, թե ինչու վերադարձվեց ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար տուգանքի նախագիծը

Օգոստոս 12,2013 16:04

Օրերս ոստիկանությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողներին։ Ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ ուղարկեց:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադառնալով այդ նախագծին՝ ասաց, որ նախ խոսենք այն մասին, թե ընդհանրապես ինչի համար էր այդ նախագիծը .«Դա զուտ ենթադրությունների ոլորտից էր: Կարելի է ենթադրել, որ հերթական անգամ իշխանությունները փորձեցին կուրծք ծեծել, իրենց ցույց տալ ազգային եւ հայրենասեր, որովհետեւ անընդհատ քննադատվում են տարբեր ուղղություններով եւ պաշտպանվելու ձեւ չունեն, դրա համար էլ փորձեցին ցույց տալ թե հայրենասեր են, ինչն արտահայտվում է տարբեր ձեւելով՝ ընդհուպ մինչեւ Թուրքիայից հողեր պահանջելով»:

Իշխանյանի մեկնաբանմամբ՝ ամենայն հավանականությամբ, նախագիծը կապված էր այնպիսի մտահոգության հետ, որ ցույց տան, թե ինչպես են մտածում ազգի մասին, կամ՝ «Քանի որ Ռուսաստանում այդպիսի նախագիծ ընդունվեց, սա Ռուսաստանին կապկելու ձեւ էր, թե մենք ռուսների կողմն ենք այս հարցում: Եթե այսպես են մտածում, ապա սա շատ պարզունակ մտածողություն է: Բայց սա շատ վտանգավոր նախագիծ կարող է լինել:

Իսկ թե ինչու հանեցին այն շրջանառությունից, կարծում եմ, երեւի խելոք մարդիկ են եղել, որոնք ասել են՝ հիմա իզուր տեղը չարժե հերթական աղմուկը ստեղծել եւ ավելին ասեմ, արեւմուտքից, որը խոստացել է ասոցացման պայմանագրի դեպքում միլիարդներ նվիրի՝ գուցե բարկանան: Իմ կարծիքով այսպիսի պրագմատիկ մոտեցում է եղել»:

Հարցին՝ արդյոք Եվրոպա գնալու ճանապարհին մեզ մնան նախագի՞ծ է պետք, Իշխանյանը պատասխանեց. «Ինչ է նշանակում Եվրոպա ենք գնում, մի՞թե տոմսերը բոլորիս առել են, մենք էլ գնում ենք: Ես Եվրոպա գնալը չեմ ընդունում: Եվրոպական ասոցացման պայմանագիրը արդյոք նշանակո՞ւմ է Եվրոպա ենք գնում: Կամ միթե ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո հայաստանյան ընտրությունները չեն կեղծվելու, օլիգարխները չե՞ն լինելու, լիսկաները չե՞ն կրակելու …Ես հարց եմ տալիս: Գնում ենք ասոցացման պայմանագիրը ստորագրելու, որպեսզի միլիարդները ստանանք: Իսկ այդպիսի նախագծի ընդունումը կարող է խոչնդոտել այդ փողերի գալուն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031