Վաղը Սոֆիայում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի հավաքականը:
Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը մրցավայր տարել է վեց մարզիկ. 50 կգ`Մելիք Ոսկանյան, 55` Գեւորգ Ղարիբյան, 60` Կարեն Ասլանյան, 66` Տիգրան Աբրահամյան, 74` Կարապետ Չալյան (Եվրոպայի այս տարվա չեմպիոն), 84` Հարություն Միքայելյան:
Այսօր ըմբիշների կշեռքի օրն է: Գոտեմարտերը կսկսվեն վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ