Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները՝ Արմեն Աշոտյանին. «Ստատուսներով հետներս մի՛ խոսեք» (Տեսանյութ)

Օգոստոս 12,2013 15:56

Ուսման վարձի թանկացման դեմ պայքարող ուսանողները կառավարության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի ԿԳ նախարարություն: Այս անգամ նրանք պահանջեցին, որ իջնի եւ իրենց հետ հանդիպի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարին նրանք 5 րոպե ժամանակ տվեցին դրա համար:

Ուսանողները հայտարարեցին, որ չեն պատրաստվում վճարել այդքան գումար. «Մի պետական բուհի ռեկտոր իր վիզը հաստացնելով՝ չի կարող մեր ծնողների պարանոցին փաթաթել ապօրինի որոշումը: Պարո՛ն Աշոտյան, դուք նայե՞լ եք, գիտե՞ք ժողովրդի սոցիալական վիճակը, որ բարձրացնում եք, ձեր ստորագրությունն եք դրել այդ որոշման տակ: Եթե նախարարն ունի մեզ ինչ-որ մի բան ասելու, մենք պահանջում ենք, որ պարոն Աշոտյանը դուրս գա, եթե ինքը դեռ իրեն պատկերացնում է՝ որպես նախարար: Մենք կանգնած ենք»:

«Ա-շոտ-յա՛ն»,- բղավում էին նրանք նախարարության առջեւ եւ զգուշացնում, որ իրենք զբաղված են, պարապ չեն, ուստի արագ թող իջնի: Ուսանողները սկսեցին գուշակել, թե հենց այդ պահին Աշոտյանն ինչ է անում՝ «ստատուս է գրում ֆեյսբուքում»

Harutyun Mkrtchyan-1Ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Հարություն Մկրտչյանը, դիմելով նախարարին՝ ասաց. «Մենք հասկանում ենք, որ Աշոտյանը սովոր է ստատուսներով հետներս խոսա, բայց ֆեյսբուքը քննարկման տեղ չի: Մենք եկել ենք, այստեղ ենք ուզում քննարկել, ֆեյսբուքյան քննարկումները թողնենք երեկոյան: Երեկոյան մենք դա էլ կանենք»:

Ուշագրավ է, որ հենց այդ ժամանակ պարոն Աշոտյանը ֆեյսբուքում իսկապես սկսեց տեղեկություններ գցել այն մասին, որ ինքը հանդիպելու է ուսման վարձերի դեմ պայքարող ուսանողների հետ, բայց ոչ թե այս խմբի, այլ մոտ մեկ շաբաթ առաջ դարձյալ նույն հարցով բողոքի ցույց անող «Ներազգային ազատագրական շարժման» անդամների հետ:

5 րոպե անց, տեսնելով, որ ԿԳ նախարարն էլ չի իջնում իրենց հետ հանդիպման, ուսանողները սկսեցին տարածքում «պետական համարներով «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա փնտրել՝ հասկանալու՝ նախարարն այսօր աշխատանքի եկե՞լ է, թե՞ ոչ:

Հետո ուսանողները հայտարարեցին, որ իրենք այսօր պատռեցին վարչապետի եւ Արմեն Աշոտյանի դիմակները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031