Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Մոռանում ենք մնացյալ լեզուները եւ մայր հողի վրա սովորում ենք խոսել հայերեն»

Օգոստոս 12,2013 15:29

«Ես ձեզ ասում եմ` դուք բարով եք եկել Հայաստան: Ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեր հայրենակիցները բացում են իրենց դռները եւ սիրով ընդունում իրենց հարկի տակ»,-այսօր կայանացած «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ծրագրում կարեւորելով` մայրենի լեզվի ուսուցումը: «Մոռանում ենք մնացյալ լեզուները եւ մայր հողի վրա սովորում ենք խոսել հայերեն: Հայոց լեզուն մեր սրբությունն է, մեր հպարտությունն է, մեր լինելիության ողնաշարը»,-ընդգծեց նախարարը:

Ari tunԾրագրին մասնակցում են շուրջ 90 երիտասարդներ՝ աշխարհի 16 երկրներից: Ընդհանուր հաշվով` մինչեւ 6-րդ փուլը մասնակիցների թիվը գերազանցում էր 700-ը, այսօր նրանց թիվը 815 է: Աշխարհի 36 երկրներից ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել 13-23 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ:

Ավանդույթի համաձայն՝ «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլում շապիկն ու պայուսակը ստացավ այս անգամ Սիրիայից 13-ամյա Արմենը: «Ես շատ շնորհակալ եմ եւ մեծ հաճույքով կկրեմ»,-ասաց պատանին:

«Կրթություն» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանն իր «Հայեցի դաստիարակության գաղափարական օրհներգ» գիրքը նվիրեց «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցներին. «Աշխարհը պետք է ճանաչել, իսկ հայրենիքը՝ առավել եւս: Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից»,-ասաց նա:

«Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցներին ողջունելու էր եկել «Մանկական Եվրատեսիլ» 2011 թվականի Հայաստանի մասնակից Դալիթան` կատարելով «Welcome to Armenia» երգը:

DalitaՄիջոցառման ընթացքում խոսքով հանդես եկան ծրագրի մասնակիցներն ու հյուրընկալ ընտանիքների անդամները:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Ամենևին էլ չեն մոռանում օտար լեզուները, բավական է Մատենադարանի մոտ մի քանի րոպե կանգնել ու լսել թանգարան այցելող արիտունցիների օտարալեզու զրույցները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031