Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, օգոստոսի 9-ին ավելի քան 650 երևանցի ծնողներ մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ հանդիպելու էլ բանակում գտնվող իրենց ժամկետային զինծառայող որդիների հետ: Երևանի քաղաքապետի արդեն ավանդական դարձող այս նախաձեռնությունը, որքան սպասված, նույնքան անակնկալ էր ծնողների համար:
Վերջինները հնարավորություն են ստացել հենց տեղում անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում էլ, ճաշելով զինվորների հետ, նաև համոզվել, որ իրենց զավակների սննդի հարցը ևս կազմակերպված է հավուր պատշաճի:
Ծնողների այցելության առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ:
Հանդիսավոր արարողությունների շրջանակում ծառայության մեջ առավել աչքի ընկած ու պարտաճանաչ զինվորներին Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր են հանձնվել: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նաև նվերներ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն