Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Ես փոփոխամիտ եմ, օրենքը դա նախատեսել է, քե՞զ ինչ»

Օգոստոս 12,2013 14:22

Նոյեմբերյան քաղաքում օգոստոսի 8-ին մեկնարկած «Մարդու իրավունքներից դեպի բացարձակ ժողովրդավարություն» խորագրով ժողովրդավարության ամառային ֆորումին մասնակցող Պարույր Հայրիկյանին մասնակիցներից մեկը հարց տվեց Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո սահմանադրական դատարան դիմելու եւ նախագահական ընտրությունների օրը չհետաձգելու մասին:

Հայրիկյանն ասաց. «Բացի այն մարդկանցից, ովքեր որ ասում էին՝ Հայրիկյանի իրավունքները ոտնահարվեց, թող Հայրիկյանն իր ժամկետը երկարացնի, դրանցից շատ ավելի ուզում էին, որ ժամկետը երկարացվի նրանք, ովքեր եկել էին սպանելու: Իմ սպանելու դեպքում երկրորդ հարց էր առաջանում, եւ որոշ ուժեր, որ ինչ- որ բան սխալ էին հաշվարկել եւ ուզում էին ուղղել, նրանք մտնելու էին շրջանառության մեջ: Այսինքն՝ ձեզ մի գաղտնիք բացեմ, դուք գիտե՞ք, որ եթե ես ժամկետը ավելացնեի, նորից 15 օր ավելացնեի, ես հավասարությունը չէի վերականգնելու, մեր օրենքը անկատար է, նախադեպ չենք ունեցել: Նրանք, ովքեր իմ բացակայության, հիվանդության ժամանակ քարոզարշավը շարունակել էին, նրանք ինձ հետ էլի պիտի շարունակեին, այնպես չէ, որ նրանք դադարեցնում են եւ ես շարունակում եմ:

Այսպիսի մի բան՝ ես այլեւս նախագահի կատարյալ թեկնածու չեմ, բայց հիմա ես որոշեմ՝ ո՞րն է ինձ համար ավելի լավ՝ իմ ծանր վիճակն օգտագործելով խառնե՞մ երկրի վիճակը եւ նպաստեմ ահաբեկիչների ծրագրերի իրականացմանը, թե… Ես փորձ արել եմ մոբիլիզացնելու, միասնական թիմ ստեղծելու: Երբ ես դիմեցի Սահմանադրական դատարան, այդ օրն ասացի՝ ես այսօր եթե չդիմեմ, այլեւս դիմել չեմ կարող: Դիմում եմ, որպեսզի տեսնեմ՝ իմ միասնական ճակատով հանդես գալու կոչը ընդունո՞ւմ են, թե՝ ոչ: Երբ որ տեսա, որ չեն ընդունում, ես մտածեցի, որ որեւէ բան այդ ուղղությամբ անել չի կարելի:

Սահմանադրական դատարան դիմելու- չդիմելու , ժամկետը չերկարացնելու մասին, ես ամբողջ ընթացքում,առաջին օրից ասել եմ, որ ես չեմ երկարացնելու, ես տեռորիստներին ընդառաջ չեմ գնա , բայց եկավ այն պահը, երբ որ պիտի միասնական թեկնածու լիներ, թե ՝ ոչ, ես ասացի՝ դիմում եմ՝ տեսնեմ: Երկու օրվա ընթացքում տեսա, որ նրանք արձագանքելու պատրաստ չեն, ասացի՝ ես տեռորիստներին ընդառաջ չեմ գնա: Գիտեք՝ կողքից մի քիչ դժվար է ընկալելը այդ պահը, երբ որ տեսնում ես, որ ոչ թե քո վրա են կրակել, այլ կրակել են ամբողջ ընտրական գործընթացի վրա, դու մտածում ես՝ դու ին՞չ անես, քո էգոիզմով առաջնորդվե՞լ, թե՞ առաջնորդվել պետության կայունությամբ, եւ ես որոշեցի առաջնորդվել պետության կայունությամբ: Չնայած գիտեի, նրանք, ովքեր որ մասնակից են եղել տեռորիստական ակտին եւ ուզում էին ընտրական ժամկետը երկարացվի, նրանք պիտի գժի պես հարձակվեն ,ինչը եւ արեցին:

Փոխանակ գնահատեն այն բանը, որ մարդն ասում է՝ ոչինչ , թող ես թեկնածու չլինեմ, ես իմ իրավունքներից չեմ օգտվում, որ իմ երկրի կայուն գործընթացները չխախտվեն, փոխանակ դա գնահատեն, գրեթե բոլորն ասում են ՝ Հայրիկյանը փոփոխամիտ է: Ես փոփոխամիտ եմ, օրենքը դա նախատեսել է, քե՞զ ինչ: Ես փոփոխամիտ եմ, օրենքը նախատեսել է, որ դու կարող ես չդիմել, ես էլ չեմ դիմում: Բայց իրենք այնպիսի վայնասուն բարձրացրին, միանգամից իրենց մերկացրեց: Եթե օրենքը կատարյալ լիներ, նկատի ունեմ՝ թեկնածուների հավասարությունը պահպանվեր, այդ դեպքում կարելի էր մտածել: Բայց ես հիվանդ պառկած էի, մյուսները քարոզարշավը շարունակում էին, մի օր դադարեցրին, ինչ-որ երկու օր չխոսեցին, մեկ է՝ հավասարությունը չէր պահպանվելու»:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031