Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառն ու Նորվան սրբազանը գուցե հանդիպեն

Օգոստոս 12,2013 13:23

Հուլիսի 30-31-ին Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն խորհրդի հաղորդագրության մեջ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գնահատակները որակվել էին անհիմն, ինչի առիթով Նորվան սրբազանը հակադարձել էր Մայր Աթոռին ու պահանջել, որ Մայր Աթոռը հիմնավորի, թե ինչով են իր գնահատականները անհիմն:

Սրբազանը, մասնավորապես, նշել էր. «Վերոյիշեալ ժողովին ընթերցուելու խնդրանօք մենք 4 էջանոց բացատրողագիր մը ղրկած էինք «անհիմն գնահատականների» առնչութեամբ: Այդ մասին հաղորդագրութիւնը ոչ մէկ նշում չէր կատարած: Եթէ «անհիմն» որակուած էր բացատրողագիրն ալ, կը խնդրենք Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի գերաշնորհ եւ պատուարժան անդամներէն, որ բարի ըլլան հիմնաւորել մեր «անհիմն գնահատականները»: Այլապէս կը հաստատենք թէ եկեղեցականի մեր արժանապատուութիւնը անգամ մը եւս վիրաւորուած է»:

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց Մայր Աթոռ սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից: Տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը արձակուրդում է, ու նրան փոխարինող հայր Հուսիկն ասաց, որ նպատակահարմար չեն գտնում այս պահին մեկնաբանություններ անել. «Վեհափառ հայրապետն արձակուրդի մեջ է, շուտով ինքը կվերադառնա եւ համապատասխան մեկնաբանություններ կլինեն»:

Մեր տեղեկություններով նոր զարգացումներ են սպասվում, եւ Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի մեկնաբանությունները բխելու են Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ նրա հնարավոր հանդիպումից հետո:

Հայր Հուսիկին հարցրինք՝ արդյոք Վեհափառ Հայրապետը հանդիպում կունենա՞ Նորվան սրբազանի հետ: «Ոչ մի բան չեմ կարող հստակ ասել»,- փոխանցեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031