Կառավարության շենքի առջեւ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: Նրանք կես ժամ ժամանակ են տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ իջնի եւ հանդիպի իրենց հետ, այլապես քննարկում են նրա մեքենան շրջափակելու հարցը. «Եթե չիջավ՝ ժամը 12.30-ին անցնելու ենք բուն գործողություններին»:
Հիշեցնենք, որ ուսանողները պայքարում են ուսման վարձերի՝ 80-200 հազար դրամով թանկացման դեմ:
Ուսանողներից մեկի խոսքերով՝ «Կոնսերվատորիայում ձայնադարան, գրադարան քանդվելուց հետո որեւէ բան չի թարմացվել, ինչո՞ւ են հիմա ուսանողների վարձը թանկացնում 200 հազարով»:
Ուսանողներն առաջարկեցին բողոք-դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին, որ թույլ տան իրենք մի քանի ուսանողներով մտնեն կառավարության շենք եւ լրագրողների ներկայությամբ զրուցեն վարչապետի հետ: Սակայն Ղազարյանն ասաց, որ նամակը տան իրեն՝ ինքը կփոխանցի:
Կարդացեք նաև
«Խնդրում ենք, չէ՛, պահանջում ենք, ավելին՝ հաշվա՛ծ րոպեների ընթացքում իջեք եւ հանդիպեք ուսանողների հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ