Այդ մասին պատմել է ինքը՝ Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքերով, սեպտեմբերին կայանալիք պառլամենտական ընտրություններից առաջ հասարակ նորվեգացիների հետ շփվելու եւ երկրի իրավիճակի մասին նրանց կարծիքն իմանալու համար մեկ օր Օսլոյում կերպարանափոխված աշխատել է որպես տաքսու վարորդ: Ստոլտենբերգի կարծիքով, տաքսին այն վայրերից մեկն է, որտեղ շարքային մարդիկ խոսում են իրենց հոգսերից, արտահայտում իրենց տեսակետները:
Վարչապետը որքան էլ ցանկացել է անճանաչելի մնալ, սակայն մի ուղեւոր նրան, այնուամենայնիվ ճանաչել է: Իսկ թե նա ի՞նչ է լսել ժողովրդից, չի հաղորդվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ