Երեկ Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկեց շախմատի ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունը:
Հայաստանի չորս ներկայացուցիչներից մեկնարկային տուրի առաջին պարտիայում հաղթանակ տարավ միայն մեր հանրապետության շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը: Նա 45-րդ քայլում պարտության մատնեց Ղրղզստանի ներկայացուցիչ Միխայիլ Մարկովին: Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Ջոն Լյուդվիգ Համերի (Նորվեգիա) եւ Զունիգա Գրանդայի (Պերու) հետ, Վլադիմիր Հակոբյանը պարտվեց վիետնամցի Նգուեն Սոնին:
Այսօր առաջին տուրի երկրորդ պարտիայում նույն մրցակիցները դասական շախմատում կհանդիպեն երկրորդ անգամ: Նրանք կխաղան հակառակ գույնի խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ