Օգոստոսի 11-ին ժամը 21-ի սահմաններում Իջեւան քաղաքի կենտրոնում, շուկայի դիմաց «Օպել» մակնիշի 34 SP 404 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անհայտ մի քաղաքացու: Վերջինս Իջեւանի բժշկական կենտրոն չի տեղափոխվել: Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ նա Բերդի տարածաշրջանի բնակիչ է, վթարից վնասվել է նրա ոտքը, վրաերթից հետո մեկնել է Բերդ: Իրավապահները ներկայումս որոնում են տուժածին: Դեպքի կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունը քննություն է կատարում:
«Օպել» մակնիշի ավտոմեքենան վարել է Աչաջուր գյուղի բնակիչ Կարեն Օթարյանը, ով քաղաքաշինության պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Ռոբերտ Օթարյանի որդին է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ