Սան-Մարինոյի ներկայացուցիչ վազորդուհի Մարտինա Պրետելլին դարձել է թեթեւ ատլետիկայի Մոսկվայում անցկացվող աշխարհի առաջնության առաջին ծիծաղաշարժ միջադեպի հերոսը:
100 մետր վազքում Մարտինան անհաջող է մեկնարկել… սանրվածքի պատճառով: Գերմանական Bild-ը գրում է, որ նա հենց սանրվածքի ծանրության արդյունքում վայր է ընկել, մեկնարկը հետաձգվել է, Մարտինան զգուշացվել է, իսկ հաջող մեկնարկից հետո վազքուղու վերջին հասել նախավերջինը: