Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում կրակոցները շարունակվում են, մարդիկ չեն կարողանում իրենց տներից դուրս գալ, այգիներում աշխատել եւ անասուններին դաշտ տանել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Ըստ նրա, եթե բերքը չհավաքեն, ձմռանը չգիտեն, թե ոնց են գոյատեւելու:
Արթուր Մադաթյանի խոսքով՝ վերջին կրակոցներից հետո, երբ զինծառայող վիրավորեցին, գյուղի մեջ էլ չեն կրակել, բայց սահմանի վրա կրակում են: «Ստացվում է, որ անասուններին դուրս չենք հանում, դաշտում չենք աշխատում չեն կրակում, բայց երբ հանենք կկրակեն, նորից կտանք վիրավոր կամ զոհ: Ես չգիտեմ, թե սրա վերջը ոնց ա լինելու»,- դժգոհել է գյուղապետը:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում