Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին տուգանվեց խոշոր չափի գումարով (ֆոտոշարք)

Օգոստոս 11,2013 22:34

Այսօր` օգոստոսի 11-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչների կողմից օրինական «կանգ առ» հրահանգին չենթարկվելու համար հետապնդվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` 28-ամյա Վարդան Հովհաննիսյանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին ասել է, որ ՃՈ աշխատակիցները երբ նկատել են, որ «Պորշ Կայեն» մակնիշի 06 ԼՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները, բարձրախոսով հրահանգել են, որպեսզի կանգնի: Սակայն նա, չենթարկվելով ՃՈ տեսուչի օրինական հրահանգին, դիմում է փախուստի:

Որոշ ժամանակ անց վարորդը երբ նկատեց, որ Ճանապարհային ոստիկանության լրացուցիչ ուժեր են ժամանում դեպքի վայր, այլ ելք չունենալով` իջավ ավտոմեքենայից, ներկայացրեց վարորդական իրավունքի վկայականը, որից հետո ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության` 200.000 դրամի չափով: Տեսուչը առգրավեց նրա վարորդական իրավունքի վկայականը, եւ նրան տրվեց մեքենա վարելու համար ժամանակավոր կտրոն:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    լֆիկն ինչա որ իր բարեկամն ու հարազատը ինչ լինեն: ինչքան լկտիություն կա դրանցից է դուրս գալիս;

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031