Թվիթերում հայերի դեմ ռասիստական արտահայտություններ գրած թուրք ըմբիշ Ռիզա Քայաալափին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) որակազրկել է վեց ամսով: Ասել է ՖԻԼԱ-ի նախագահ Նենադ Լալովիչը հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում, հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Քայաալափը հայերին եւ հույներին իր Թվիթերի էջում վիրավորել էր Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ՝ մոտ երկու ամիս առաջ:
«Ըրաունդ դը ռինգս» պարբերականը գրել էր, որ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը, ինչպես նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, Թվիթերի իր էջում գրել էր. «Սրանք հայ եւ հույն շներն են»՝ նկատի ունենալով զբոսյագու ցուցարարներին: «Հյուրիեթ»-ը գրում է, որ Քայաալափի գրառումը պարունակում էր նաեւ այսպիսի արտահայտություններ. «Դուք փողոցները հանձնում եք հայերին, դուք (…ծ) դիակապուտներ եք» եւ «(…մ) ձեզ, դավաճաններ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ