2013 թվականի Օգոստոսի 10-ին Ամստերդամում տեղի ունեցած խառը մարտարվեստների Եվրոպայի հեղինակային առաջնությունում ընդամենը մի քանի մարզումներից հետո իր նորամուտը նշեց ու մեկնարկային առաջին հաղթական հանդիպումներն ունեցավ հայ մարզիկ Հայկ Կնյազյանը, որը մարզվում է Oostburg-ի HTK թիմի կազմում եւ թեթեւագույն քաշում նվաճեց բրոնզե պարգեւը:
Բաութեի եւս 2 սաներ ‘ Հայկի թիմակիցներ Մարցին Պրզիբիցեն (IJzendijke) եւ Ռուլ վան Սաբեն (Aardenburg) համապատասխանաբար կիսածանր ու ծանր քաշերում նույնպես լավ արդյունք գրանցեցին` կրկնելով Հայկի ցույց տված արդյունքը` 3-րդ տեղը: Բոլոր 3 մարզիկներն էլ առաջին մենամարտն ավարտեցին հաղթանակով ժամանակից շուտ:
Հայկին ու նրա 2 թիմակիցներին այս տարվա սեպտեմբերի 7-ին գերմանական Ախեն քաղաքում նոր փորձություն է սպասում` West side Grappling-ի մրցամարտը:
Լուսանկարում կենտրոնում Հայկ Կնյազյանն է