Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում հարձակվել են «Խաչապուրի»-ի վրա

Օգոստոս 11,2013 21:14

Oգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ Մոսկվայի Շլյուզովայա փողոցի վրացական «Խաչապուրի» ռեստորան են ներխուժել զինված մարդիկ եւ զենքով սպառնալով՝ դուրս են հանել սրճարանի պահակախմբին, հայտնում է ռեստորանի կայքը:

Անհայտ անձիք փակվել են սրճարանի ներսում եւ սպասել են ռեստորանի սեփականատիրոջ՝ ՌԴ կառավարության նախկին նախարար եւ քաղաքապետի ընկեր՝ Վիտալի Արտյուխովի ցուցումներին:

2012թ. գարնանը «Խաչապուրի»-ն «Ավտոկոմբինատ-4» ընկերությունից վարձով է վերցրել մի կիսափտած ավտոտնակ: Մինչեւ 2019թ. Ռոսրեեստրում պաշտոնապես կնքված վարձակալության  պայմանագրի համաձայն «Խաչապուրի» ընկերությունը նորոգել է տարածքը եւ բացել նույնանուն սրճարան: 2012թ. սեպտեմբերին, երբ ավտոտնակների ավերակները վերածվել են ամառային տարածքով սրճարանի, սեփականատեր Վիտալի Արտյուխովը պահանջել է պայմանագրի պայմանների շտապ վերանայում եւ վարձի բարձրացում:

Նոր պայմանագրի համաձայն ամբողջ վարձակալության  ընթացքում առաջարկվում էր վճարել մոտ երեք միլիոն դոլար ավել: Տարածքի սեփականատերերի համար պաշտոնական պայմանագիրը փաստարկ չէր: Կայքը գրում է, որ 90-ականների լավագույն ավանդույթներով՝ վարձատուն, փորձելով «Խաչապուրի»-ն «կոտրել» ՝ անջատում էր ջուրը, էլեկտրականությունը, փակում էր կոյուղին եւ այլն:

Սակայն, ինչպես գրում է կայքը, ցավոք, հրաշք տեղի չունեցավ: Ներսում՝ հարձակվողների հետ, կողպված էր սրճարանի ողջ սեփականությունը: Սրճարանը վարձակալողի, տնօրենի եւ սեփականատիրոջ  ներկայացուցիչներին ներս չէին թողնում: Սրճարանում է որպես գերի է մնացել «Խաչապուրիի» թալիսմանը՝ Տոլյա  ոչխարը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031