Բրիտանական Mercer խորհրդատվական ընկերությունը կազմել է այն քաղաքների ցանկը, որոնք զբոսաշրջիկի համար գրավիչ են, սակայն գրպանին` ոչ հարմար:
Թանկ քաղաքներից առաջինը Մոսկվան է: Այստեղ մեկ գավաթ սուրճն էլ է թանկ, կինոթատրոնի տոմսն էլ, վարձով բնակարաններն էլ: Մեկ ամսում զբոսաշրջիկը կծախսի 5000-8000 դոլար:
Թանկ են նաեւ Ցյուրիխը, Ժնեւը, Բերնը, Փարիզը, Լոնդոնը: Այս քաղաքներում զբոսաշրջիկին ամսական մոտ 7000 դոլար է հարկավոր:
Զբոսաշրջիկին ամենամատչելի քաղաքները Աֆրիկայում են: