Օգոստոսի 11-ին, ժամը 16:38-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել Լոռու ՄՓՎ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 10UL875 պետհամարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի P107KC199 պետհամարանիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետեւանքով վերջինս ընկել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ 1968թ. ծնված Գ. Վ.-ը, 1975թ. ծնված Ժ. Հ.-ը եւ վարորդ՝ 1969թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ (տուժածները Վանաձոր քաղաքի բնակիչներ են):
Կարդացեք նաև
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1992թ. ծնված Մ. Ա.-ի դին: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության: