YouTube-ի 2 համահիմնադիրները՝ Չադ Հերլին ու Սթիվ Չենը, թողարկել են i-սարքի համար հավելված, որը թույլ է տալիս ձայնագրել ու խմբագրել կարճ տեսահոլովակներ, այս մասին հայտնել է hitech.vesti.ru-ն: MixBit-ը կարողանում է ստեղծել 16 վայրկյանանոց դրվագներ, ապա դրանք միավորում 1 ամբողջության մեջ:
Տեսանյութը պարտադիր պետք է նկարահանված լինի iPhone-ի տեսախցիկով. դրանք հնարավոր է «սոսնձել» արդեն պատրաստի հոլովակներին: Մոտ ապագայում ստեղծողները խոստանում են ծրագիրը հարմարեցնել Android-ի համար:
Instagram-ն էլ ВКонтате սոցցանցում ավելացրել է լուսանկարների և տեսանյութերի ինտեգրման հնարավորություն, այս մասին գրել է gazeta.ru-ն: ВКонтате սոցցանցում Instagram-ի ցանկացած լուսանկարով կամ տեսանյութով «կիսվելու» դեպքում, այն անմիջապես կհայտնվի օգտատիրոջ ВКонтакте-ի նորությունների ժապավենում: Բացի այդ` օգտատերերը նաև հնարավորություն կունենան Instagram-ի օգտատերեր փնտրել ռուսական սոցցանցի ընկերների շարքում:
Yahoo!-ն Tumblr սոցիալական ցանցի հիմնադիր Դևիդ Կարպին 110 մլն դոլար կվճարի ընկերությունում աշխատանքը շարունակելու համար, այս մասին հաղորդել է top.rbk.ru-ն և հավելել, որ դրանում ներառված է այն 1.1 մլրդ դոլարը, որը Yahoo!-ն ծախսել է 2013թ.-ի մայիսին Tumblr-ը գնելու համար: Ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերի խոսքով՝ Tumblr-ը կշարունակի անկախ գոյությունը Yahoo!-ից՝ պահպանելով իր աշխատակիցներից մեծ մասին:
Կարդացեք նաև
Սոցիալական կայքերի շուրջ սկանդալների թիվն այս շաբաթ ավելացավ ևս մեկով: Լատվիական Ask.fm սոցիալական կայքի շուրջ սկանդալ է բարձրացել: Բրիտանացի մի աղջիկ կախվել է այդ ռեսուրսում առկա «թունավորումների» պատճառով: Ամեն ինչ հանգեցրել է նրան, որ մի շարք ընկերություններ որոշել են բոյկոտել կայքը: Այս մասին հայտնել է Mignews-ը և ներկայացրել հետևյալ տեսանյութը.
Տիգրանուհի Թասլակյան