Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ թագավորությունում մտադիր են արգելել բենզինն ու դիզվառելիքը

Օգոստոս 11,2013 16:17

Միացյալ թագավորության կառավարությունը խորհրդարանին առաջարկում է քննարկել մի նախագիծ, համաձայն որի, 2040 թվականին երկրում կարգելվեն բենզինով ու դիզվառելիքով աշխատող բոլոր մեքենաները, կլինեն միայն էլեկտրականությամբ աշխատող մեքենաներ:

Նախագծի հեղինակը լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է, որը հայտարարել է, որ առաջնորդվում է բացառապես բնապահպանական մտահոգություններով: Բենզինով եւ դիզվառելիքով կարող են աշխատել միայն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների բեռնատարները: Հետագայում դրանք էլ կարգելվեն:

Նախագիծն այժմ դեռ քննարկումների փուլում է, պաշտոնական տեսք չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031