2013թ. օգոստոսի 10-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի եւ դրա հարակից տարածքի հիմնանորոգումից հետո վերաբացում:
Վայոց Ձորի մարզպետարանից տեղեկացանք, որ հուշարձանը կառուցվել է 1979 թվականի Մալիշկա համայնքի բնակիչների նախաձեռնությամբ եւ ջանքերով: Ռուսաստանաբնակ մալիշկեցիների ջանքերով հուշարձանը եւ դրա հարակից տարածքը վերանորոգվել եւ բարեկարգվել են `վերստին դառնալով համայնքի սիրված վայրերից մեկը: