Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում լսվում է քաղաքացի Արմեն Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Նախկինում դատված եւ դատվածությունը չմարած Արմեն Ավագյանը մեղադրվում է նրանում, որ 2013թ. մարտի 12-ին ժամը 14:05-ի սահմաններում Բաբաջանյան 18 հասցեում գտնվող Սթար սուպերմարկետից գաղտնի փորձել է հափշտակել ընդհանուրը 10 700 ՀՀ դրամ արժողությամբ շոկոլադե սալիկներ: Իրեղեն ապացույց է տեղի ունեցածի տեսագրության լազերային սկավառակը:
Արմեն Ավագյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատավորն է Արտակ Երվանդի Զախարյանը: