Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականի առաջին կեսին Հայաստանի բնակիչները 6.9 %-ով ավելի շատ ալկոհոլային խմիչք (օղի, կոնյակ, գինի, գարեջուր) են սպառել, քան 2012-ի նույն հատվածում:
Սպառվել է 6,585 միլիոն լիտր օղի, 1,242 միլիոն լիտր կոնյակ, 1,946 միլիոն լիտր գինի եւ 6,84 միլիոն լիտր գարեջուր:
Նույն հատվածում հայաստանցիները սպառել են 81,637 միլիոն տուփ ծխախոտ, 2012-ի առաջին կեսին` 83, 269 միլիոն տուփ:
Նույն աղբյուրի համաձայն, Հայաստանից ապրանքներ արտահանվում են ԱՊՀ, Բուլղարիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Իտալիա, այլ երկրներ: