Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվածել են քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներից մեկին

Օգոստոս 11,2013 14:09

Երեկ գիշերը ժամը 1:00-1:30 հատվածում քաղաքապետարանի շենքին են մոտեցել երկու հոգի, քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդներից մեկը` Միհրան Մելքոնյանը, սկսում է նկարահանել, եւ նրանցից մեկը հարվածում է երիտասարդին,  ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդ Վահագն Մինասյանը:

«Հետո լեզվակռիվ է գնացել, որից հետո միայն ոստիկանները այդ երկու անձանց բարձրացրել մտցրել են քաղաքապետարանի շենք: Միհրանը զանգահարել է ոստիկանություն. «Որ հայտնենք՝ նման դեպք է եղել. ոստիկանության աշխատակիցները մոտ 40-45 րոպե հետո նոր եկան: Հարցրեցին միջադեպի եղելությունը, այնուհետեւ ոստիկանները մտան քաղաքապետարան: Հետո այդ երկու անձանց հետ եւ Միհրան Մելքոնյանի հետ գնացին ոստիկանական բաժանմունք` հայտարարություն տալու համար»,- պատմել է Վահագն Մինասյանը:

Միհրան Մելքոնյանին հարվածելու պահը երիտասարդները նկարահանել են:

Վահագն Մինասյանը նաեւ տեղեկացրել է, որ Միհրան Մելքոնյանին հարվածելը ոստիկանները տեսել են, սակայն նրանք միջոցներ չեն ձեռնարկել դա կանխելու համար եւ միայն վիճաբանության ժամանակ են մոտեցել նրանց: «Իրենք անգործություն են ցուցաբերել: Ոստիկանների աչքի առջեւ է եղել այդ միջադեպը. նրանք կանգնած էին աստիճանների վրա եւ, ինչպես միշտ, հերթապահում էին: Ուղղակի նրանք եկան ոչ թե մեզ, այլ մեզնից պաշտպանելու համար, այդ երկուսին մտցրեցին քաղաքապետարան: Չնայած մենք բռնի ուժի կողմնակից չենք, բայց այդ ոստիկանները կոչված են քաղաքապետարանի մուտքը մեզնից պահելու, ոչ թե հասարակական կարգը պահելու, կամ մեր անվտանգությունը հսկելու համար, դա ակնհայտ երեկ երեւաց: Այդ միջադեպից հետո անմիջապես բարձրացանք նստեցինք աստիճանների վրա, իսկ ոստիկանները փորձում էին թույլ չտալ եւ պահանջում էին մեզ իջնել: Այդ պահին այդ ուժերի հրամանատարն էլ ասում էր` հիմա ի՞նչ, զանգեմ նոր ստորաբաժանում կանչեմ, որ գան ձեզ իջեցնեն, ասեցի՝ ինչ ուզում եք արեք, չենք իջնելու, մինչեւ չիմանանք ինչպես ավարտվեց այդ ամենը»,- ասել է Վահագն Մինասյանը:

 

 Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031