40 տարի առաջ այս օրը` 1973 թվականի օգոստոսի 11-ին Խորհրդային Միության գլխավոր` Կենտրոնական հեռուստաընկերությունը սկսեց ցուցադրել «Գարնան 17 ակնթարթ» գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմը խորհրդային հետախույզի պատմությունն է, որը աշխատում է Գերմանիայի հետախուզությունում: Գլխավոր` Մաքս Օտտո Ֆոն Շտիրլիցի դերում, խաղացել է Վյաչեսլավ Տիխոնովը: Կադրից դուրս տեքսը կարդում է Եֆիմ Կոպելյանը: Այս ֆիլմից հետո անմոռանալի դարձան Միքայել Թարիվերդիեւի երգերը:
Այս ֆիլմի հետ կապված շատ հուշեր կան: Օրինակ գլխավոր դերակատար Վյաչեսլավ Տիխոնովն ասել է, որ լուրջ դեմք ստանալու համար մտքում եռանիշ թվեր էր բազմապատկում: Պատմում են, որ ժամանակին ֆիլմի առանձին դրվագներ Խորհրդային Միությունը օգտագործում էր հետախույզներ պատրաստելու գործում: Ֆիլմը հաճույքով նայում են նաեւ հիմա: