Եթե տարիներ առաջ այս օրը` օգոստոսի 11-ին Նշվում էր Նավասարդ տոնը, ապա հիմա առաջարկվում է այս օրը նշել «Ազգային ինքնության օրը»:
Ժամանակին Նավասարդը նշվում էր մի քանի օր եւ նշանավորում Հայկ Նահապետի հաղթանակը Բելի նկատմամբ: Նավասարդը մի շարք պատգամներ ուներ` չի կարելի պարտքով հաց գնել եւ այլն:
Այս օրը տոն է նաեւ Թուրքմենստանում: 1994 թվականից այստեղ նշվում է «Թուրքմենստանի սեխի օրը»: Սեխը այս երկրում անվանում են «Բոստանի թագուհի»: Թուրքմեստանում մշակում են սեխի 400 տեսակ, ողջ աշխարհում` ավելի քան 1600: Սեխը այնքան հարգի է Թուրքմենստանում, որ նրան նվիրված երգեր, բանաստեղծություններ եւ նկարներ են ստեղծվում: Թուրքմենստանում անցկացվում է «Սեխի փառատոն»: Հաղթողին սպասվում է «Ոսկե այգի» կոչումը եւ դրամական պարգեւ: