Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն իրեն ազատում է պոտեցիալ դժգոհողներից

Օգոստոս 11,2013 11:23

Հայաստանում դեմոգրաֆիական խնդիրը վաղուց է հասել ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի, եւ այդ հարցում սպառնալիքը կրկնակի է նաեւ այն առումով, որ դա խորանում է նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ մեր անվտանգության երաշխավոր դարձած Ռուսաստանի ջանքերով, գրում է 1in.am-ը:

Կայքը շարունակում է. Շատերին է արդեն հայտնի, որ ռուսները Հայաստանում սոցիալապես անապահով խավերից մարդիկ են հավաքագրում իրենց անբնակ շրջանները բնակեցնելու համար:  Այսինքն՝ ռուսները Հայաստանը դատարկում են, որ իրենց ժողովրդագրական խնդիրները լուծեն: Այդ անհեթեթ եւ վտանգավոր գործընկերությանը մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու: Այստեղ հանցավոր դիրքը պատկանում է Հայաստանի իշխանությանը, որը ռուսներին թույլ է տալիս դատարկել Հայաստանը:

Եվ շատերին կարող է թվալ, որ սա Հայաստանի իշխանության Ռուսաստանի դեմ անզորության հերթական վկայությունն է: Իրականում նման բան չկա, ոչ մի անզորություն էլ չկա այստեղ: Այստեղ հենց Հայաստանի իշխանության հաշվարկն է` Հայաստանը հնարավորինս դատարկել սոցիալապես անապահով խավերից: Իշխանությունն իրեն ազատում է պոտեցիալ դժգոհողներից: Այսինքն՝ իշխանությունները համաձայն են, որ Հայաստանի ժողովուրդը հեռանա այս երկրից, թողնի երկիրը դատարկ, միայն թե իրենք չհեռանան իրենց պաշտոններից: Իսկ դատարկ երկրի հարցերն իրենք կլուծեն՝ բնակեցնելով այն օտարազգիներով:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031