Ապարանի քաղաքապետարանի վարչական շենքի տանիքին ծածանվում է բզկտված եռագույն դրոշը, իսկ այսօր՝ օգոստոսի 10-ին, երբ մի քանի ապարանցիներ նկատեցին, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարում է դրոշը, կատակում էին. «Թուրքը Բաշ-Ապարանից շպրտվեց, որից հետո ունեցանք հաղթանակներ, և այդ հաղթանակները ստեղծվեցին նաև եռագույն դրոշի համար, իսկ մերօրյա իշխանության որոշ ներկայացուցիչներ չեն բարեհաճում բզկտված դրոշը փոխարինել նորով»: