Օգոստոսի 10-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքաի Աբովյան թաղամասում՝ հանքային ջրերի գործարանի մոտ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է օգնություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ուղղել են Գ. Ղավալյանին պատկանող «Օպել» մակնիշի 34PU380 պ/հ ավտոմեքենան եւ դուրս բերել երթևեկելի հատված:
Իսկ ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Երզնկյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրեջ-փրկարարները ավտոքարշակի օգնությամբ փոսից դուրս են բերել «Բարոն» տաքսի ծառայությանը պատկանող (վարորդ՝ Ժ. Ա.) « ԲԻԴ» մակնիշի 35 UD 750 պետհամարանիշով ավտոմեքենան: