Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում դժկամությամբ ու սարսափով են սպասում սեպտեմբերի 1-ին, գրում է «168.am»-ը:
Աղբյուրի համաձայն, անգամ առաջին դասարանի աշակերտներն ու իրենց ծնողներն են մտահոգված ու մի տեսակ վախով խոսում սպասվելիք ուսումնական տարվա մասին: Նման վերաբերմունքի պատճառը ոչ թե սպասվող ծախսերն են կամ դժվարությունները, այլ այն, որ դպրոցում սովորելը լուսագյուղցիների համար դարձել է յուրօրինակ էքստրիմ եւ յուրաքանչյուր անցկացված դասաժամը կարող է ողբերգությամբ ավարտվել: Այսօր դպրոցում 230 աշակերտ է «սովորում»:
Սովորելը այս պարագայում հարաբերական հասկացություն է: Գրքերի, տետրերի ու գրիչների հետ հոկտեմբեր ամսից աշակերտներն իրենց հետ նաեւ ծածկոց՝ «ադիալ» կամ ոչխարի մորթուց կտորներ են տանում, դնում նստարաններին, որպեսզի այդ կերպ դիմակայեն ցրտին: Դասասենյակները տաքացնում են սոլյարկայով, յուրաքանչյուր դասարանի համար հատկացվում է 1,5-2 լիտր, բայց քանի որ պատուհանները չեն փակվում, իսկ ապակիները կոտրված են ու ցելոֆանապատ, ապա վառելիքը չի կարողանում բավականացնել, որպեսզի դասասենյակը տաքանա: Ստիպված՝ դասերն անցկացնում են ցուրտ սենյակներում:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում