Բավական կլիներ միայն դժգոհության կարճ նոտա հղելը՝ խոսելով Ադրբեջանի «Սեւ ցուցակում» ընդգրկված ութ ուկրաինացիների մասին՝ «Անալիտիկա» լրատվականին ասել է ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին` նշելով, որ ցանկալի է, որ որպես պատասխան քայլ նրբանկատություն ցուցաբերվի:
«Պետության համար ոչ պետական ինստիտուտներ այցելողների համար «սեւ ցուցակներ» ստեղծելու առաջնայնությունը չի պատկանում Ադրբեջանին: Որոշ արաբական պետություններ, որոնք չեն ճանաչում Իսրայելը, այդպիսի ցուցակներ են ստեղծում միայն այն մարդկանց համար, որոնք այցելել են այդ երկիրը: 2008թ. Օգոստոսյան պատերազմից հետո Վրաստան թույլ չեն տալիս մտնել Աբխազիա եւ Հարավային Օսեթիա այցելած մարդկանց», – ասել է քաղաքագետը, որը կարծիք է հայտնել, որ այդպիսի «սեւ ցուցակներ» ստեղծելը հակաարդյունավետ է, – «Առաջին հերթին այն պատճառով, որ աշխարհի հանրությանը զրկում են բոլոր կողմերից տեղեկատվություն ստանալ:
Պարզ է, որ վերլուծաբանների կամ լրագրողի համար անհրաժեշտ է ծանոթանալ հակամարտության երկու կողմերի տեսակետների հետ ու իր աչքերով տեսնել երկու կողմերի տարածքների իրավիճակը: Այդպիսի օրինակ է Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» գիրքը, որի համար նա Արցախ էր այցելել»:
Ըստ Բելեցկինի, նման սահմանափակումը վնաս է հասցնում հենց այդ պետությանը. «Առաջին հերթին միջազգային իմիջի տեսանկյունից: Միջազգային հանրությունը չի ընդունում նման քայլերը վերը նշված պատճառներով»:
Կարդացեք նաև
Ադրբեջանի արտգործնախարարությունը ցուցակ էր հրապարակել, որի մեջ ընդգրկված 335 հոգին Ադրբեջանի համար «պերոնսա նոն գրատա» են հայտարաված:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ