Տեղի ունեցածը զուտ պատահականություն է:
Մոսկվայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում լեհ սկավառականետորդուհի Զանետա Գլանցը «Լուժնիկիում» նախամեկնարկային մարզման ժամանակ պատահաբար դիպել է ուկրաինացի մրցակից Նատալյա Սեմյոնովայի դեմքին:
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ բժիշկները կասկածում են, թե Սեմյոնովայի քիթը կոտրվել է: Այդուհանդերձ, նախնական բուժօգնություն ստանալուց հետո ուկրաինուհին, այնուամենայնիվ, մասնակցել է մրցմանը, սակայն՝ անհաջող եւ չի անցել եզրափակիչ փուլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ