ESPN-ը տեղեկացնում է, որ հարձակվողն ընդգծել է, թե չի կասկածում գործարքի շուտափույթ ձեւակերպմանը:
«Չելսին» Ռունիին ձեռք բերելու երկու փորձ արդեն արել է, սակայն երկու անգամ էլ մերժում ստացել ՄՅՈՒ-ից: Երրորդ փորձից հետո մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել ֆուտբոլիստին, որպեսզի նա վերջնականապես կողմորոշվի իր ապագայի հարցում: Աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ Ռունին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկություն հայտնել է այն բանից հետո, երբ հեռացավ Ալեքս Ֆերգյուսոնը եւ նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Դեւիդ Մոյեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ